-
02.07.2012|
17:20
Տրանսպորտի և կապի, առողջապահության, քաղաքաշինության, աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություններում լարված իրավիճակ է։
-
30.06.2012|
12:09
ՀՀԿ Գերագույն մարմնի երեկվա նիստում քննարկվել են նաև կազմակերպական հարցեր:
-
28.06.2012|
20:36
Մեր տեղեկություններով` վարչապետի հետ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հիստեայի կազմակերպած ճաշի ժամանակ ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանում ընթացող բարեփոխումներին, ինչն ինքնին հեչ հետաքրքիր չէ, սակայն նրանց «ցուցաբերած» հաջորդ օժանդակությունն ահագին հետաքրքիր է դարձնում ասվածը. նույն ճաշի ժամանակ սևով սպիտակի վրա նրանք արձանագրել են` օժանդակելու են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի սկսած` «օլիգարխիայի դեմ էվոլյուցիոն պայքարին»:
-
28.06.2012|
17:24
«Պարոն Գրիգորյանին բոլորդ ճանաչում եք իր պատգամավորական գործունեության ընթացքից»,- ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը` կառավարության նիստում ներկայացնելով Գեղարքունիքի նոր մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին։
-
26.06.2012|
12:15
ԼՂՀ նախագահի առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև Արցախի պաշտպանության նախկին փոխնախարար, 2007-2010-ին գործող նախագահ Բակո Սահակյանի խորհրդական, գեներալ Վիտալի Բալասանյանը:
-
21.06.2012|
14:08
«Երկու ժամ հետո կապացուցվի, որ անհիմն են որոշ լրատվամիջոցների այն պնդումները, թե կառավարության ծրագիրը կտապալվի ԱԺ-ում, և անհրաժեշտություն կառաջանա անվստահություն հայտնելու կառավարությանը»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասած ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը։
-
20.06.2012|
18:01
Կառավարության 2012-2017 թվականների ծրագրին ԱԺ-ում դեմ քվեարկելու հավանականությունը, հունիսի 20-ի ժամը 17.30-ի դրությամբ, մեծ է։ ԱԺ իշխանական աղբյուրի փոխանցմամբ, լրատվամիջոցներում շրջանառվող լուրը, ըստ որի, կառավարության ծրագրին հավանություն են տալու միայն ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը, կարող է արդարացվել։
-
18.06.2012|
14:12
Կառավարության արտահերթ նիստը հունիսի 18-ին վարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Սա պայմանավորված էր մեկ փաստով. հաստատվեց կառավարության գործունեության 2012-2017 թթ. ծրագիրը։
-
17.06.2012|
01:22
2013 թ. նախագահական ընտրություններում իր թեկնածությունը առաջադրելու որոշում է կայացրել «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, եթե, ինչպես նախկինում, արհեստական խոչընդոտներ չստեղծվեն:
-
16.06.2012|
00:44
Երեկ հետաձգված ՀՀԿ գործադիր մարմնի նիստը այսօր ուշ երեկոյան կայացավ ու հաստատեց հանրապետության գործադիր իշխանության նոր կազմը, որը մասամբ միայն կարելի է նոր անվանել: Այսպես, կոալիցիոն հուշագրով Հանրապետական կուսակցությանը վերապահված 14 նախարարական պորտֆելներից 11-ը բաժին են հասել նախկին «տերերին» , և միայն 3 պորտֆելներ են նոր «տերեր» ձեռք բերել: